18/02/2020 18:39
Երգիչ Իբրահիմ Խալիլը եզդիական ազգային երգերը ներկայացնում է նորովի
Հայաստանի, Սիրիայի, Թուրքիայի և Իրաքի եզդիական համայնքն արդեն ծանոթ է երգիչ Իբրահիմ Խալիլին, որը ներկայացնում է եզդիական ազգային երգերը նորովի։ Նա դրանք նոր գործիքավորմամբ և յուրովի է մատուցում:
Բացի եզդիական երգերից նա երգում է փոփ, հիփ-հոփ ոճերում, ինչպես նաև հայտնի է եզդիական ֆոլկլիոր երաժշտության կատարմամբ։ Նրա առաջին երգը՝ «Beje beje»-ն, լույս է տեսել 2012թ.-ին, որից հետո մի քանի տարվա ընթացքում արդեն հասցրել է թողարկել 8 տեսահոլովակ, որոնք հիմնականում իր գրած երգերի հիման վրա են ստեղծված։ Երգիչն ինքն է իր համար գրում երգերի բառեր և երաժշտություն, բայց նաև կատարում է այլ հեղինակների գործեր։
Շուտով նաև նոր երգ ու տեսահոլովակ կպատարաստվի, այս անգամ՝ մայրիկի մասին։
Իբրահիմ Խալիլի սերը երաժշտության նկատմամբ դեռ մանկուց է եղել, երաժշտական կրթությունը ստացել է Սիրիայում՝ ուսանելով այնտեղի «Dengê Zêlal» երաժշտական դպրոցի վոկալի բաժնում։ 8 տարեկանից մասնակցել է տարատեսակ համերգների և երաժշտական մրցույթների։