19/02/2020 13:07
Անհայտ անձը հափշտակել է Դադիվանք եկեղեցական համալիրում տեղադրված գանձանակը
Փետրվարի 18-ին Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի բնակիչ, 1965թ. ծնված Գ. Գ.-ն հեռախոսով հաղորդել է ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժին առ այն, որ Դադիվանք եկեղեցուց գողություն է կատարվել։
ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 18:50-ից մինչև 19:40-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը հափշտակել է եկեղեցական համալիրում տեղադրված գանձանակը:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժինը: