19/02/2020 12:13
Հայկական գինիների մրցարշավը «PRODEXPO-2020»-ին
«ProdExpo-2020» միջազգային ցուցահանդեսին «Armenia Wine» ընկերությունը մրցութային ժյուրիի որոշմամբ պարգևատրվել է մեկ ոսկե և երկու արծաթե մեդալներով
Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում փետրվարի 14-ին ավարտվեց «ProdExpo-2020» սննդաարդյունաբերության 27-րդ միջազգային ցուցահանդեսը, որին մասնակցում շուրջ 2600 արտադրող 70 երկրներից: Միջազգային այս խոշորագույն ցուցահանդեսը գործընկերներ ձեռքբերելու, ոլորտի հիմնախնդիրները քննարկելու, նոր շուկաներ գրավելու և արտադրանքը սպառողին ներկայացնելու լավագույն հարթակներից մեկն է:
Ցուցահանդեսի ընթացքում կազմակերպվող խմիչքների միջազգային համտեսման մրցույթի ընթացքում ներկայացուցչական ժյուրին՝ գինեգործներ, էքսպերտներ, սպառողների միությունների ներկայացուցիչներ և քննադատներ, ընդունված միջազգային չափանիշների համապատասխան գնահատել են մրցույթի մասնակից շուրջ 800 ապրանքատեսակ:
Գինիների և ալկոհոլային խմիչքների միջազգային ամենամյա այս ցուցահանդեսի շրջանակում արդեն 8-րդ տարին է, ինչ հայկական գինիները իրենց գերազանց համային որակով գրավում են այցելուների ուշադրությունը և սրտերը՝ ստիպելով մշտապես ընտրել հայկական գիները։ «Armenia Wine» ընկերությունը այս տարի նույնպես հյուրընկալվեց ցուցահանդեսին՝ ներկայացնելով իր նրբահամ և անզուգական գինիների տեսականին, որն արժանացավ թե՛ սպառողների, թե՛ միջազգային խոշոր գործընկերների բարձր գնահատականին։
«Յուրաքանչյուր անգամ, ներկայացնելով մեր գինիները միջազգային ցուցահանդեսներին, մենք նաև ներկայացնում ենք Հայաստանի գինեգործության հազարամյա պատմության լավագույն ավանդույնթները՝ արժանանալով բարձրագույն գնահատականի։ Այս անգամ ևս մեր ընկերության աշխատակիցները վերադարձան Հայաստան մեկ ոսկե և երկու արծաթե մրցանակներով։ Մենք հպարտ ենք մեր ձեռքբերումներով, քանի որ ժամանակակից գինեգործության խորհրդանիշ դարձած մեր ընկերությունը ցուցահանդեսի այցելուներին ներկայացավ ոչ միայն իր գերազանց համային որակով, այլ ևս մեկ անգամ բարձր պահեց հայկական գինու մշակույթը»,-ամփոփեց ընկերության կոմերցիոն տնօրեն՝ Քրիստինե Վարդանյանը։
Ինչպես տեղեկացրեցին «Armenian Wine» ընկերությունից, ոսկե մեդալով պարգևատրվել է «Armenia» բալի գինին իսկ Մուսկատ խաղողի սորտից պատրաստված «Armenia Muscat» սպիտակ կիսաքաղցր գինին և Արենի խաղողից պատրաստված «Armenia» վարդագույն կիսքչոր շամպայնը արժանացել են արծաթե մեդալների։