19/02/2020 14:10
Կիսլովոդսկում թոռնուհին սպանել է տատիկին մաքրության վերաբերյալ նկատողության համար
Ստավրոպոլի երկրամասում քրեական գործ է հարուցվել 59-ամյա տեղի բնակչուհու սպանության դեպքի առթիվ, հաղորդում է չորեքշաբթի ՌԴ ՔԿ մամուլի ծառայությունը:
Հետաքննության համաձայն՝ Կիսլովոդսկում, փետրվարի 13-ի երեկոյան, տատիկի և նրա 14-ամյա թոռնուհու միջև տեղի է ունեցել վիճաբանություն: Տարեց կինն աղջնակին նկատողություն էր արել տան վատ մաքրության հետ կապված:
Վիճաբանության ժամանակ աղջիկը մի քանի անգամ դանակով հարվածել է տատին: Ստացված վերքերից տուժածը տեղում մահացել է:
Նշվում է, որ կասկածյալը ձերբակալվել է՝ սպանություն կատարելու մեղադրանքով: Քննիչը դիմել է դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանք ընտրելու միջնորդությամբ: