19/02/2020 09:49
«Հրապարակ». Իշխանությունը որոշել է հրապարակավ զգուշավոր հայտարարություններ անել, փոխարենը աշխատել «տակից»
«Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավն արդեն 2 օր է՝ մեկնարկել է, սակայն «այո»-ի ճակատում անհասկանալի լռություն է։ Պաշտոնապես հայտարարվում է, թե ձևավորվում են տարածքային շտաբներ, տարածքներ են վարձակալվում, քանի որ ՔՊ-ն մարզերում գրասենյակներ գրեթե չունի։ Այսինքն՝ տեխնիկական հարցերը կավարտեն, նոր ակտիվ քարոզարշավ կսկսեն, ըստ ամենայնի՝ փետրվարի վերջերից։
Տեղեկություններ կան, որ իշխանությունը որոշել է հրապարակավ զգուշավոր և հավասարակշռված հայտարարություններ անել, փոխարենը աշխատել «տակից»։ Սպասում են նաև միջազգային կառույցների արձագանքին, ինչը նույնպես որոշակի կդարձնի, թե ինչ տոնայնությամբ կընթանա քարոզարշավը»: