19/02/2020 11:52
Այսօր ադրբեջանցի ոճրագործի կողմից հայազգի սպա Գուրգեն Մարգարյանի սպանության 16-րդ տարելիցն է
Այսօր՝ փետրվարի 19-ին, լրանում է ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից քնած ժամանակ կացնահարված հայազգի սպա Գուգեն Մարգարյանի մահվան 16-րդ տարելիցը։
Այդ օրը Գուրգեն Մարգարյանը Բուդապեշտում մասնակցում էր ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» անգլիալեզու ուսումնական դասընթացներին։
Բուդապեշտի քաղաքային դատարանը ադրբեջանցի մարդասպանին դատապարտել էր ցմահ ազատազրկման՝ 30 տարի առանց ներման իրավունքի: Չնայած դրան՝ 2012 թվականի օգոստոսի 31-ին Սաֆարովն արտահանձնվեց Բաքվին, որտեղ էլ անհապաղ ներում ստացավ։ Նրան շնորհվեց մայորի կոչում, նոր բնակարան, վճարվեց 8 տարվա աշխատավարձը: Ի պաստասխան՝ Հայաստանը կասեցրեց Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները:
Հիշեցնենք, որ հայ սպայի գործը գտնվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում՝ եզրափակիչ փուլում: Ավարտվել է հաղորդակցությունների գրավոր փուլը, և դատարանն այժմ խորհրդակցական սենյակում է: