19/02/2020 18:58
Պեսկովը մեկնաբանել է Սուրկովի հրաժարականը
Վլադիսլավ Սուրկովն ազատվել է Ռուսաստանի նախագահի օգնականի պաշտոնից իր իսկ դիմումի համաձայն: Այս մասին հայտնել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նա հայտարարել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Սուրկովի հետ:
«Նրանք հանդիպել են, և Սուրկովն ազատվել է զբաղեցրած պաշտոնից իր դիմումի համաձայն», - ասել է Կրեմլի խոսնակը:
Ինչպես ընդգծել է Պեսկովը, կասկած չկա, որ «Սուրկովի երկար տարիների փորձը և նրա տաղանդը կգտնեն կիրառում»:
«Ես տվյալներ չունեմ, թե որտեղ է Սուրկովը հետագայում աշխատանքելու», - պատասխանել է նա լրագրողների հարցին:
Փետրվարի 18-ին Պուտինը հրամանագիր է ստորագրել Սուրկովին նախագահի օգնականի պաշտոնից ազատելու վերաբերյալ: