19/02/2020 18:33
Պեսկովի կարծիքով Սիրիայում Թուրքիայի հնարավոր գործողությունը վատագույն սցենարը կլինի
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ վատագույն սցենարը կլինի, եթե Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Սիրիայի տարածքում ռազմական գործողություն սկսի սիրիական բանակի դեմ:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայի Իդլիբ քաղաքում հանրապետության զինված ուժերի նոր ռազմական գործողությունն ընդամենը ժամանակի հարց է:
«Եկեք առայժմ զերծ մնանք վատագույն սցենարներից», - ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով հարցին, թե Ռուսաստանն ինչպե՞ս է պատրաստվում արձագանքել իրադրությանը, եթե Էրդողանը ռազմական գործողություն սկսի Սիրիայի տարածքում:
«Եթե խոսքը վերաբերում է Սիրիայի Հանրապետության օրինական իշխանությունների, Սիրիայի զինված ուժերի դեմ գործողություններին, ապա դա իրադարձությունների զարգացման վատագույն տարբերակն է», - ընդգծել է Պեսկովը: