19/02/2020 13:49
Ռոհանի. Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը ողջ է
Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը ողջ է: Այդ մասին Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է կառավարության նիստում:
«Այն, որ միջազգային դատարանը որոշում է ընդունում ԱՄՆ-ի դեմ և նրան ասում է, որ պատժամիջոցները սխալ են, ցույց է տալիս, որ այդ գործարքը դեռևս ողջ է: Վախն այն իրադրության համար, որին մի քանի ամսից կբերի միջուկային գործարքը, վկայում է, որ համաձայնագիրը գործուն է», - ասել է Ռոհանին, որի ելույթը հեռարձակվել է իրանական հեռուստատեսությամբ: