19/02/2020 10:54
ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի ծրագրերի համակարգող Էդգար Գալստյանը կանչվել է Քննչական կոմիտե
ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի ծրագրերի համակարգող Էդգար Գալստյանը կանչվել է Քննչական կոմիտե՝ հարցաքննության:
«Հեղաշրջումից հետո ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի աշխատակիցներին իրենց հետ առնչություն չունեցող գործերով կանչել են քննչական մարմիններ: Մնացել էինք ես ու Էդոն: Օղակը սեղմվում է»,-Facebook-յան իր էջում գրել է ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի պետ Վահագն Վարագյանը՝ հրապարակելով Էդգար Գալստյանին ուղարկված ծանուցագիրը։