19/02/2020 16:59
Էրդողանը հայտարարել է, որ Իդլիբում նոր ռազմական գործողությունն ընդամենը ժամանակի հարց է
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի հայտարարել է, որ Սիրիայի Իդլիբ քաղաքում հանրապետության զինված ուժերի նոր ռազմական գործողությունն ընդամենը ժամանակի հարց է:
«Թուրքիան ավարտել է պատրաստությունը, որպեսզի իրագործի Իդլիբին վերաբերող իր պլանները, ինչպես մենք դա անում էինք նախորդ գործողությունների ժամանակ: Անկեղծ ասած, Իդլիբում գործողությունը սոսկ ժամանակի հարց է: Թուրքիան Իդլիբը չի թողնի ռեժիմի (Սիրիայի նախագահ Բաշար Ասադի) կամայականությանը», - ասել է Թուրքիայի ղեկավարը՝ խորհրդարանում ելույթ ունենալով իր կուսակիցների առջև:
Էրդողանի խոսքով՝ «չնայած Իդլիբի շուրջ բանակցությունները շարունակվում են՝ Թուրքիան և ՌԴ-ն «դեռ հեռու են այդ հարցում համաձայնության հասնելուց»: Նա նաև կարծիք է հայտնել, որ Անկարայում և Մոսկվայում կայացած բանակցություններն «առայժմ «ցանկալի արդյունք չեն տվել»: