20/02/2020 11:47
Ռոբերտ Քոչարյանը բարեկեցություն, ոգու ամրություն և հարատև խաղաղություն է մաղթել Արցախի ժողովրդին
Փետրվարի 20-ին, Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ՝ Ռոբերտ Քոչարյանի անունից շնորհավորական նամակ է հղվել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին։
ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակից հայտնում են, որ շնորհավորելով նշանավոր տոնի և ղարաբաղյան շարժման տարեդարձի կապակցությամբ՝ նախագահ Քոչարյանը բարեկեցություն, ոգու ամրություն և հարատև խաղաղություն է մաղթել Արցախի ժողովրդին։