21/02/2020 13:39
Ձեզ պահեք ձեր ներողամտությունը, մենք կպահենք Արցախը. Արամ Համբարյան
ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն իր հոդվածում անդրադարձել է ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելու քննարկումներին։
«Ասպարեզ» թերթում հրապարակված հոդվածում Համբարյանն ասում է, որ հայերը կարիք չունեն «նախապատրատվելու» Արցախի հարցում խաղաղությանը։
«Անսանձ ամբարտավանությունն այն մարդկանց, որոնք ասում են, թե մենք այդպես ենք անում, ապշեցնում է։ Կարծես՝ մենք երեխաներ ենք՝ անտեղյակ մեր սեփական լավագույն շահերից, և նրանք, ովքեր «նախապատրաստում» են մեզ, իրենց սրտում են պահում մեր լավագույն շահերը։ Խնայե՛ք մեր պատերնալիզմը։ Մենք գիտենք մեր պատմությունը՝ փորձությունները, ողբերգությունները և հաղթանակները։ Եվ մենք գիտենք գլոբալ շահերի ստերի և դավաճանությունների երկար պատմությունը նրանց, ովքեր այսօր կրկին իրենց իրավունք են վերապահում մեզ «նախապատրաստել» մեր սեփական ապագայի համար», - գրում է Համբարյանն իր հոդվածում՝ հավելելով, որ երբեևէ այսպիսի խղճուկ պայմաններով բանակցությունների մեջ ընդգրկվելը կնշանակի չհարգել ինքներս մեզ։
«Այսպիսի պատերնալիզմի ընդունումը իրենից կներկայացնի էկզիստենցիալ հանձնում ամենավատ տեսակին, հայերի ամոթալի ինքնորոշում հայերի կողմից որպես հայ պատմության օբյեկտներ։ Մենք երբեք չենք անի դա։ Մենք մեր ճակատագրի օրինական սուբյեկտներ ենք, վճռողները», - ասում է Համբարյանը, նշելով, որ եթե կան փաստարկներ Արցախի հարցի լուծման հետ կապված, դրանք պետք է ներկայացվեն և քննարկվեն հարգալից կերպով։
«Մադրիդյան սկզբունքների աջակիցները, օրինակ, պետք է իրենց գործն անեն՝ հղում անելով համապատասխան նախադեպերին՝ առաջարկելով փաստերով հիմնված վերլուծություններ և ձևավորելով երկարաժամկետ արդյունքներ առանց անձնական վիրավորանքների կամ մյուս կողմին ինֆանտիլիզացնելու փորձերի», - ասում է Համբարյանը՝ հավելելով, որ ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը մանրակրկիտ անդրադարձել է մադրիդյան սկզբունքներին՝ որպես խորապես թերի և ոչ արդյունավետ ծրագիր, որը հետ է մղում խաղաղության նպատակը և նոր պատերազմի վտանգ ստեղծում։
«Որպես այլընտրանք՝ մենք առաջարկում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբին օգնել մշակել նոր, ժողովրդավարության և ինքնորոշման վրա հիմնված մոտեցում՝ հորիզոնական հիմունքներով և փաթեթային ձևաչափով, ուղղված չլուծված կարգավիճակի և Արցախի ու Ադրբեջանի Հանրապետությունների միջև անվտանգության հարցերի լուծմանը և բանակցություններում իր ապագայի մասին քննարկումներում Արցախի ուղիղ մասնակցության վերականգմանը», - ասում է Համբարյանը՝ նշելով, որ Վաշինգտոնում պարզ է, որ Ադրբեջանի դաշնակիցները տեսնում են «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու» արտահայտության մեջ խելացի ճանապարհ՝ առաջ տանելու հակաարցախյան քարոզչությունը՝ առանց ցույց տալու իրենց ակնհայտ Ադրբեջանի կողմնակից լինելը։
«Գործնականորեն, ահա թե ինչ են իրականում արժենալու նրանց «նախապատրաստությունները» ամերիկյան քաղաքականության առումով․
Պետդեպարտամենտը վարելու է կայուն հասարակական դիվանագիտություն և բանավեճեր Արցախի զիջումների մասին Հայաստանի բաց մեդիա դաշտում և ազատ քաղհասարակության շրջանակներում, միաժամանակ շատ զգուշորեն քայլելով ավտորիտար Ադրբեջանում՝ զգուշորեն խուսափելով ցանկացած արտահայտությունից, որը կարող է հրահրել Իլհամ Ալիևին կամ նրա մտերիմներին։
Պետդեպարտամենտը բացահայտ պահանջելու է առաջնային, ռազմավարական և վերջնական տարածք ու անվտանգության երաշխիքներ հայկական կողմից, միաժամանակ հստակ չի խոսելու Ադրբեջանի պոտենցիալ խոստումներ տալու մասին, որոնցից այն մի օր կարող է հետ կանգնել։
Պետդեպարտամենտն ամրապնդելու է կեղծ տպավորությունը, թե շփման գծում տեղի ունեցող հարձակումները հավասարապես հայկական և ադրբեջանական կողմերի մեղավորությունն են, այն դեպքում, երբ բոլոր լուրջ դիտորդները գիտեն, որ Բաքուն է փոձում խաթարել ստատուս քվոն։
Պետդեպարտամենտը կսահմանի, որ հայկական կողմի համար ամենաբարձր սահմանը բանակցություններում Արցախին ստատուս քվոն վերադարձնելն է (ինքնավարություն Ադրբեջանի կազմում)։
Պետդեպարտամենտը հատելու է հայկական յուրաքանչյուր կարմիր գիծ, միաժամանակ զգուշորեն հարգելու է Ադրբեջանի յուրաքանչյուր զգայուն հարց։
Պետդեպարտամենտն արհեստականորեն հավասարեցնելու է ադրբեջանական կոռումպացված ավտորիտար պետրո-միապետությունը Հայաստանի և Արցախի ժողովրդավարական կառավարությունների հետ։
Պետդեպարտամենտն անողոքաբար դասախոսություն է կարդալու հայերին, թե նրանք ինչ պետք է զիջեն՝ առանց համապատասխան ուղերձ հղելու Ադրբեջանին, թե ինչ պետք է նա զիջի։
Պետդեպարտամենտը բանակցությունների սեղանին կդնի Հայաստանի շահերը՝ միաժամանակ ձգտելով զերծ մնալ Արցախի անկախության մասին բանակցությունների ժամանակ հիշատակելուց։
Պետդեպարտամենտը կհավասարեցնի արտաքին կառավարումից անկախության և ժողովրդավարական ինքնակառավարման ամերիկյան հիմնարար իդեալները (ԱՄՆ Անկախության հռչակագրի հիմնական հիմունքները) Կովկասում ստալինյան բռնապետական և նենգ հետպատերազմական «բաժանիր և տիրիր» տարածքային ժողովրդագրական մանիպուլիացիաներին։
Ո՛չ, շնորհակալություն։ Ձեզ պահե՛ք ձեր ներողամտությունը, մենք կպահե՛նք Արցախը», - եզրափակեց Համբարյանը։