20/02/2020 18:48
Ավստրալիայում առնվազն երկու մարդ է մահացել գնացքի վթարի հետևանքով
Առնվազն երկու մարդ է մահացել, մեկը՝ հոսպիտալացվել է, Ավստրալիայում Վիկտորիա նահանգում ուղևորատար երկու գնացքի բախման հետևանքով, հայտնում է 10News-ը՝ հղում անելով նահանգի շտապօգնությանը:
Միջադեպը գրանցվել է հինգշաբթի՝ Ուոլան երկաթուղային կայարանի մոտակայքում, Մելբուրնից մոտ 45 կմ հեռավորության վրա:
Վնասվել են գնացքների հինգ վագոններն ու շոքեքարշը: Պատահարի պահին մոտ 200 մարդ է գնացքում գտնվել: Մելբուրնի և Սիդնեյի միջև երկաթուղային երթևեկությունը դադարեցվել է: