20/02/2020 09:30
«Հրապարակ». Քաղաքական կամքը չի բավարարում. Դավիթ Իշխանյան
«Հրապարակ» թերթը գրում է. «Ի՞նչ մոտեցում ունեք մյունխենյան քննարկման ժամանակ Ալիևի հնչեցրած «փուլ առ փուլ» տարբերակին, որի մասին Փաշինյանը լռում է. լռությունը համաձայնության նշա՞ն է՝ հարցրինք Արցախի նախագահի ՀՅԴ թեկնածու Դավիթ Իշխանյանին։ «Փուլային-փաթեթային տարբերակ` երկուսն էլ մեզ համար անընդունելի են»:
Այսինքն՝ համաձայն եք Փաշինյանի առաջ քաշած նոր` «մյունխենյա՞ն» տարբերակին։ «Ես համաձայն եմ և առաջնորդվում եմ իմ կուսակցության կոնցեպտով, և եթե երկրի առաջնորդները ևս դրանով առաջնորդվեն, հաջողություններն ակնհայտ կլինեն… ունենք ժողովրդավարական ճանապարհով ընտրված նախագահ, նույնկերպ ձևավորված խորհրդարան, պետության համար անհրաժեշտ բոլոր կառույցները, ինչը բավարար է միջազգային հանրության համար` ճանաչելու Արցախի Հանրապետությունը՝ որպես սուբյեկտ»:
Իսկ ինչո՞ւ ՀՀ-ն Արցախի հետ չի կնքում ռազմավարական դաշինք։ «Եթե մենք ունենայինք այդ պայմանագիրը, ապա մյունխենյան քննարկումը բոլորովին այլ որակ կունենար։ Ինչու չի կնքվում՝ երևի թե քաղաքական կամքը չի բավարարում»»: