20/02/2020 12:49
Գերմանիայում հանցագործը գնդակահարել է երկու բարերի այցելուներին և փախուստի դիմել
Առնվազն 8 մարդ է զոհվել Գերմանիայի Հանաու քաղաքում անհայտ անձի կազմակերպած հրաձգության հետևանքով, հայտնում է Bild-ը:
Նաև հաղորդվում է հինգ տուժածի մասին, որոնք ծանր վիրավորումներ են ստացել: Նրանց վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ հանցագործը կրակ է բացել նարգիլեի երկու բարերում, ինչից հետո նստել է ավտոմեքենա, գնացել քաղաքի հրապարակներից մեկը և այնտեղ շարունակել կրակել:
Քաղաքում հատուկ գործողության ռեժիմ է սահմանված: Քաղաքի երկնքում նկատվում է ոստիկանական ուղղաթիռ:
Ոստիկանությունից հայտնել են, որ մեկ մարդ ձերբակալվել է, այժմ ստուգվում է նրա մասնակցությունը հանցագործությանը: Կա հավանականություն, որ հանցագործները մի քանիսն են եղել: