20/02/2020 18:31
Թուրքիայի ԱԳՆ-ն հաստատել է՝ Անկարան, Մոսկվան և Թեհրանը համաձայնեցնում են Սիրիայի հարցով գագաթնաժողովի ամսաթիվը
Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի ներկայացուցիչներն աշխատում են սիրիական կարգավորման հարցով եռակողմ գագաթնաժողովի ամսաթիվը համաձայնեցնելու ուղղությամբ: Այս մասին ТАСС-ին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ը:
«Կողմերն աշխատանքներ են տանում գագաթնաժողովի ամսաթիվը համաձայնեցնելու ուղղությամբ: Երբ երեք երկրները համաձայնության հասնեն, գագաթնաժողովի ամսաթիվը կհայտնենք հասարակությանը», - նշել են Թուրքիայի ԱԳՆ-ում:
Երեկ ՌԴ ԱԳ փոխնախարար, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրների հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Բոգդանովը հայտնել է, որ Սիրիայի հարցով եռակողմ գագաթնաժողով կարող է անցկացվել Թեհրանում՝ մարտի սկզբին: