20/02/2020 19:19
Մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 850 փախստական
Անցած մեկ օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիա է վերադարձել ավելի քան 850 փախստական, այս մասին տեղեկացնում են փախստականների ընդունման և տեղաբաշխման կենտրոնից։
«Անցած օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիայի Արաբական Հանրապետություն է վերադարձել 860 փախստական, այդ թվում՝ Լիբանանից՝ «Ջեյդեթ-Յաբուս» և «Թել-Քալահ» անցակետերով, 284 մարդ (85 կին, 145 երեխա), Հորդանանից՝ «Նասիբ» անցակետով, 576 մարդ (173 կին, 294 երեխա)», - ասված է հաղորդագրության մեջ:
Երկրի ներսում մշտական բնակության վայրեր է վերադարձել 1407 բնակիչ: