20/02/2020 13:39
Թուրքիան մարտից առանց վիզայի ռեժիմ է սահմանելու եվրոպական 6 երկրի քաղաքացիների համար
Թուրքիայի իշխանությունները մարտի 2-ին առանց վիզայի ռեժիմ են սահմանելու եվրոպական մի շարք երկրների քաղաքացիների համար:
«Մարտի 2-ից սկսած՝ Թուրքիան մտցրել է առանց վիզայի ռեժիմ Շենգենյան շրջանի մի շարք երկրների՝ Ավստրիայի, Բելգիայի, Նիդեռլանդների, Իսպանիայի, Լեհաստանի և Մեծ Բրիտանիայի քաղաքացիների համար», - РИА Новости-ն մեջբերում է հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Համի Աքսոյի խոսքերը:
Նշվում է, որ Թուրքիայում գտնվելու թույլտվության ժամկետը կկազմի 90 օր 180 օրվա համար:
Եվրոպական երկրների քաղաքացիներից շատերն արդեն ունեն Թուրքիայի հետ առանց վիզայի ռեժիմ: