20/02/2020 16:46
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Ճապոնիայի կենտրոնական մասում գրանցվել է 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Ազգային օդերևութաբանական վարչության տեղեկությունով՝ էպիկենտրոնը Տոկիոյին հարեւան Տիբա պրեֆեկտուրայում է, իսկ օջախը գտնվում է 30 կմ խորությամբ:
Հնարավոր տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
Հայտարարվել է ցունամիի սպառնալիք, սակայն ստորգետնյա ցնցումից մի քանի րոպե հետո նախազգուշացումը հանվել է: