20/02/2020 13:23
Կանադայում մոտ 70 մարդ է տուժել ավելի քան 200 ավտոմեքենայի մասնակցությամբ պատահարի հետևանքով
Մոնրեալի Լա Պրերի արվարձանում առավազն 69 մարդ է տուժել 200 ավտոմեքենայի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառով, հայտնել է CBC հեռուստաալիքը:
Միջադեպը տեղի է ունեցել արագընթացիկ խճուղիներից մեկում ձյունահողմի պատճառով վատ տեսանելիության պայմաններում: Ոստիկանության տվյալով՝ առնվազն երկու մարդ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Վթարի վայրից դուրս է բերվել 150 մարդ:
ՃՏՊ-ի մեջ են հայտնվել, մասնավորապես, ավելի քան 10 բեռնատար, մեկ բենզատար, նաև երթուղային և դպրոցական ավտոբուսներ, որոնցում մարդիկ են եղել: Նախնական գնահատմամբ՝ մոտ 50 ավտոմոբիլ ենթակա չէ վերականգնման: