20/02/2020 11:59
Տարվա լավագույն մարզիկներին պարգևատրելու համար կառավարությունը կհատկացնի 50 միլիոն դրամ
Կառավարությունը որոշեց 2019 թվականի դեկտեմբերի 25-ին կայացած Հայաստանի Հանրապետության «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի արդյունքում լավագույնը ճանաչված 10 մարզիկներից յուրաքանչյուրին 5 մլն դրամ պարգևատրելու նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2020 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 50 մլն դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին։
Պարգևներ կհանձնվեն ներքոհիշյալ 10 լավագույն մարզիկներին
✅ Արթուր Ալեքսանյան, հունահռոմեական ըմբշամարտ
✅ Ռուբեն Ալեքսանյան, ծանրամարտ
✅ Արթուր Ավետիսյան, մարմնամարզություն
✅ Հովհաննես Բաչկով, բռնցքամարտ
✅ Սլավիկ Գասպարյան, հունահռոմեական ըմբշամարտ
✅ Տիգրան Կիրակոսյան, սամբո
✅ Արսեն Հարությունյան, ազատ ոճի ըմբշամարտ
✅ Սիմոն Մարտիրոսյան, ծանրամարտ
✅ Գոռ Մինասյան, ծանրամարտ
✅ Հակոբ Մկրտչյան, ծանրամարտ