21/02/2020 18:20
ԱՄՆ-ն չի կողմնորոշվել Թուրքիային «Patriot»-ի մատակարարման հարցում
Միացյալ Նահանգները դեռ որոշում չի կայացրել Թուրքիային «Patriot» հակաօդային հրթիռային համակարգերի մատակարարման վերաբերյալ: Այս մասին ուրբաթ հաղորդել է «Anadolu»-ն՝ հղում անելով Վաշինգտոնում գտնվող աղբյուրին:
«Այո՛, մենք տեղյակ ենք, ստացել ենք համապատասխան հայտ: Սակայն ներկայումս Թուրքիային «Patriot» համակարգերի մատակարարման վերաբերյալ որոշում չի կայացվել», - ամերիկյան պաշտոնյայի խոսքը մեջբերում է թուրքական գործակալությունը:
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը նախօրեին «CNN Turk»-ին տված հարցազրույցում ասել է, որ ԱՄՆ-ն կարող է «Patriot» հակաօդային պաշտպանության համակարգը մատակարարել Անկարային՝ որպես աջակցություն Իդլիբ նահանգում տիրող իրավիճակի։