21/02/2020 14:10
Tesla-ին թույլ են տվել անտառ հատել ԵՄ-ում առաջին գործարանը կառուցելու համար
Բեռլինի Գերագույն վարչական դատարանը թույլ է տվել Tesla-ին սկսել Եվրոպայում ընկերության առաջին գործարանի շինարարությունը՝ հատելով 91 հա անտառ: Այդ մասին հայտնում է Reuters- ը:
Ավելի վաղ բնապահպանական կազմակերպությունները, ինչպիսիք են Բրանդենբուրգի Կանաչ լիգան և Բավարիայում լանդշաֆտների կառավարման և տեսակների պաշտպանության ասոցիացիան, դիմել էին դատարան: Նրանք պնդում էին, որ գործարանի կառուցումը սպառնում է տեղական վայրի բնությանը և կարող է հանգեցնել ջրատարների աղտոտմանը: Բացի այդ, շինարարության պատճառով պետք է հատվեր 91 հա անտառ:
Այնուամենայնիվ, դատարանը որոշել է չսահմանափակել ամերիկյան ընկերության գործարանի կառուցումը, քանի որ Tesla-ն կարողացել է ապացուցել «իրավաբանական պահանջներ գործարանի շուտափույտ կառուցման համար»:
Էլեկտրական տրանսպորտային միջոցների ամերիկյան արտադրողն անցյալ տարվա նոյեմբերին է հայտարարել, որ նախատեսում է ԵՄ-ում գործարան կառուցել: