21/02/2020 14:53
Ստեփանակերտի միջադեպը պետք է դիտարկել օտարերկրյա գործակալական ցանցի գործունեության համատեքստում
«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Արցախում մի խումբ ակտիվիստների կողմից ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հրաժարականի պահանջի կոչերին։ Նա գրել է.
«Ստեփանակերտում տեղի է ունեցել խիստ տարօրինակ և զավեշտալի միջադեպ. մի խումբ անձիք բողոքի երթ են անցկացրել Ստեփանակերտում և պահանջել են, ուշադրություն, Բակո Սահակյանի և Լևոն Մնացականյանի հրաժարականը։
Այն որ ակցիան կրում էր ուղղորդված և սադրիչ բնույթ, կարծում եմ, կասկած չկա, քանի որ ոչ մի քաղաքական մոտիվացիա չկա 2 ամսից հեռացող նախագահի հրաժարականը պահանջելու համար, իսկ ԱԻ նախարար Լևոն Մնացականյանի հրաժարականը պահանջելու ոչ քաղաքական, ոչ իրավական, առավել ևս, բարոյական պատճառ չկա։
Արցախի իրավապահ մարմիններին հորդորում եմ միջադեպը դիտարկել օտարերկրյա գործակալական ցանցի գործունեության համատեքստում, ստուգել և պարզել սադրանքի մասնակիցների և նրանց հետևում կանգնած սուբյեկտների կապերը, շփումները՝ հատկապես հակահետախուզական իրավասության շրջանակներում։
Լուրջ հիմքեր կան ենթադրելու, որ այս սադրանքն ուղղակի կապ ունի մարտի 31-ին Արցախի նախագահական ընտրությունների և ապրիլի 5-ին՝ Հայաստանում նշանակված հանրաքվեի հետ»։
Իր հերթին ֆեյսբուքյան օգտատեր Անի Թովմասյանը գրել է, որ մինչդեռ նորմալ քաղաքական ուժերը նախապատրաստվում են քարոզարշավի, մի քանի հոգի դիմում են անհասկանալի քայլերի՝ ընտրությունների նախաշեմին քաղաքական դիվիդենտներ շահելու համար։
«Տարբեր պատրվակներ են փնտրում ոստիկաններին սադրելու համար։
Ծանոթացեք Մհեր Պողոսյան՝ ոստիկաններին անվանում է թուրք, մոռանալով, որ կնոջ եղբայրն ոստինակության կապիտան է, իսկ աները՝ Արցախում հայտնի կոռուպցիոներ, ոստիկանության թոշակառու գեներալ՝ Ռաշիդ Պետրոսյանը։
Մհեր Պողոսյանը լավ կլինի ճշտի իր հետ ակցիա իրականացնող Վադիմ Գրիգորյանի ազգության իսկությունը ու նոր համարձակվի ոստիկանին թուրք անվանի։
Նրանց շարժման կարկառուն ներկայացուցիչն է իր տատուն սպանած, աներոջ տղուն դանակահարած «Լուչի Վալոդի» տղա՝ Ավետ Ավանեսյանը:
Ու այս ամենը ղեկավարում է թմրամիջոցների համար դատապարտված Արտուր Օսիպյանը, սրանք են ուզում մտնել քաղաքականություն։
Եթե թեկուզ ներկայանում եք որպես քաղաքական ուժ ցույց տվեք ձեր կուսակցական ծրագիրը, ինչպես անում են նորաստեղծ, սակայն կայացած քաղաքական ուժերը», - գրել է նա: