21/02/2020 15:11
50 եվրոյով Եվրոպա գնալը հնարավորությո՞ւն է, թե՞ ոչ. միանշանակ հնարավարություն է. Ջանջուղազյան
Չի կարող որևէ երևույթի վերաբերյալ լինել մեկ միասնական ընկալում։ Դա շատ օրինաչափ է, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ պատասխանելով հարցին, թե վարչապետի մատնանշած էժան գներով Հռոմ թռչելը կարելի՞ է համարել տնտեսական բարելավում։
«Հիմա 50 եվրոյով Եվրոպա գնալը հնարավորությո՞ւն է, թե՞ ոչ։ Միանշանակ հնարավարություն է։ Դա հնարավորություն է ինչ-որ տեղ փոխել աշխարհընկալումը, արժեքային համակարգի վերաբերյալ մտորումներ ունենալ, վերցնել լավը, տեսնել այլ ստանդարտներ, որոնցով մարդիկ ապրում են և ձգտել դրանց։ Համոզված եմ, որ հնարավորություն է», - ասաց նախարարը։