21/02/2020 12:56
Բակո Սահակյանը հանդիպել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 21-ին ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին, հայտնում են նախագահի աշխատակազմից։
Քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանությանը եւ հայկական երկու պետությունների համապատասխան կառույցների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Հանդիպմանը մասնակցել են Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, պաշտոնատար այլ անձինք: