21/02/2020 13:45
Էբեկո հրաբուխն արտանետել է մոխրի 2,8 կիլոմետր բարձրությամբ սյուն
Մոխրի 2,8 կիլոմետրանոց արտանետումներ են գրանցվել ուրբաթ բարձրությամբ կուրիլյան Պարամուշիր կղզու հյուսիսային հատվածում գտնվող Էբեկո հրաբուխում, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԳԱ հրաբուխների գծով գիտաշխատող Մարինա Չիբիսովային:
«Ուրբաթ վաղ առավոտյան Պարամուշիրում էբեկո հրաբխի մոխրի արտանետում է արձանագրվել: Սյան բարձրությունը ծովի մակերևույթից հասել է 2,8 կիլոմետրի: Այն Էբեկոյից հյուսիս-արևելյան ուղղությամբ տարածվել է մինչև 6 կմ հեռավորության վրա»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Ըստ Չիբիսովայի՝ ավիացիայի համար վտանգավորության «նարնջագույն» գունային կոդ է սահմանվել:
«Բնակչության կենսագործունեության համար վտանգ չկա»,- ասված է ԱԻՆ փրկարարների տարածած հաղորդագրության մեջ:
էբեկո հրաբխի արտանետումները շարունակվում են երեք տարի՝ 2016 թվականի հոկտեմբերի 20-ից: