21/02/2020 09:35
«Հրապարակ». Սասուն Խաչատրյանն` իրավաբանության և արդարադատության դեմ ոտնձգությունների առաջատար
«Հրապարակ» թերթը գրում է. «Երկու տարվա կտրվածքով մենք իրավաբանության և արդարադատության դեմ բազմաթիվ ոտնձգություններ ենք տեսել։ Անմեղության կանխավարկածի, արդար և ողջամիտ դատաքննության, նախաքննության գաղտնիքի ոտնահարման հարյուրավոր օրինակներ։
Այդ ոտնձգությունների հեղինակների ցանկում առաջատարներից մեկը, իհարկե, Սասուն Խաչատրյանն է՝ քրեական իրավունքի մասնագետ, վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախկին նախագահ Մհեր Խաչատրյանի որդին և Սորոսի հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահ Դավիթ Խաչատրյանի հարազատ եղբայրը»: