21/02/2020 19:06
Իրանի ԱԳՆ-ն մեկնաբանել է ԱՄՆ-ի սահմանած նոր պատժամիջոցները
Իրանի Սահմանադրության պահպանման խորհրդի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներն անհեթեթ են, Թեհրանի նկատմամբ ամերիկյան քաղաքականությունը ձախողվել է, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին:
«Այդ միջոցները ոչ այլ ինչ են, քան առավելագույն ճնշման ամերիկյան քաղաքականության ձախողումը և պարտությունը», - ասել է Մուսավին, որի հայտարարությունը հրապարակված է Իրանի ԱԳ նախարարության Telegram-ալիքում:
Ըստ նրա՝ ԱՄՆ պատժամիջոցներն «83 միլիոն իրանցիների» դեմ, տնտեսական ահաբեկչությունը և ճնշումը նրանց վրա, արդյունքներ չտվեցին, իսկ պատժամիջոցների ցուցակում Իրանի Սահանադրության պահպանման խորհրդից մի շարք անձանց ներառումը «ծայրահեղ աստիճանի հուսահատության» դրսևորումն է:
Նա խորհուրդ է տվել Վաշինգտոնին հրաժարվել Իրանի նկատմամբ «պատժամիջոցների լեզվից»՝ հօգուտ հարգալից վերաբերմունքի։