21/02/2020 18:09
Իրանում կորոնավիրուսով վարակման 13 նոր դեպք է գրանցվել
Իրանի առողջապահության նախարարությունը կորոնավիրուսով վարակման ևս 13 դեպք է գրանցել երկրում: Այդ մասին հայտնել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրը:
Այդպիսով, գրանցված դեպքերի ընդհանուր թիվը հասել Է 18-ի, որոնցից երկուսը՝ մահվան ելքով:
«Կատարված ստուգումների արդյունքներով այսօրվա դրությամբ կա վարակման 13 նոր դեպք», - ասված է Ջահանփուրի հայտարարության մեջ: