21/02/2020 18:53
Բոլիվիայի դատարանը թույլ չի տվել Մորալեսին մասնակցել Սենատի ընտրություններին
Բոլիվիայի ընտրական Բարձրագույն դատարանի նախագահը հաստատել է, որ նախկին նախագահ Էվո Մորալեսին մերժել է Սենատի ընտրություններում թեկնածություն դնելու հարցում:
«Մշտական բնակության պայմանը չկատարելու հետ կապված` դատարանը վճռել է՝ Սենատի ընտրություններում Կոչաբամբա նահանգից Էվո Մորալեսի թեկնածությունն անվավեր ճանաչել», - հայտարարել է Գերագույն ընտրական դատարանի նախագահ Սալվադոր Ռոմերոն:
Նա ավելացրել է, որ նույն պատճառով անվավեր է ճանաչվել ԱԳՆ նախկին ղեկավար Դիեգո Պարիի թեկնածությունը: