21/02/2020 10:35
ԱՄՆ հետախուզությունը զգուշացնում է՝ Մոսկվան կրկին միջամտում է ընտրություններին
Ամերիկյան հետախուզական համայնքի ներկայացուցիչները Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում կայացած ճեպազրույցում հայտարարել են, թե Ռուսաստանը միջամտում է ԱՄՆ-ում նախագահի 2020 թվականի ընտրություններին, որպեսզի հասնի նախագահ Դոնալդ Թրամփի վերընտրման, գրել Է New York Times թերթը՝ հղում անելով իրազեկ 5 աղբյուրի:
Հաղորդվում է, որ ճեպազրույցը կայացել է փետրվարի 13-ին, իսկ հաջորդ օրը Թրամփն այդ առնչությամբ խստիվ քննադատել է ազգային հետախուզության տնօրեն Ջոզեֆ Մագուայրին, որը մի քանի օր անց հեռացրել է պաշտոնից: Հրատարակության տվյալով՝ նախագահը կարծում է, որ դեմոկրատ կոնգրեսականները կարող են ստացված տեղեկատվությունն օգտագործել իր դեմ: