21/02/2020 12:03
20 հազար ապրանքատեսակ մոնոպոլիզացվել է. դա հաղթահարել է պետք, ու դրանում կարևոր դիրք ունի հենց գնման գործընթացը. Սերգեյ Բագրատյան
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը պնդում է, որ եղած հնարավորություններն ու օրենսդրական կարգավորումները բավարար չեն հասնելու համար այն տնտեսական զարգացմանը, որն իր առաջ դրել է նոր Հայաստանը:
«Գնումների բուն փիլիսոփայությունն ապահովված չէ», - ԱԺ-ում «Պետական գնումների համակարգի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով քննարկմանն ասաց Բագրատյանը:
Խոսելով տարիների ընթացքում եղած խնդիրներից՝ Բագրատյանն ասաց, որ հիմնական խնդիրներից մեկը մրցույթների գործընթացն է, որը հաճախ կեղծ է լինում՝ վնասելով տնտեսությանը: Արդյունքում, ըստ Բագրատյանի, գերմոնոպոլիզացվում են նաև ապրանքային շուկաները:
«20 հազար ապրանքատեսակ մոնոպոլիզացվեց: Դա հաղթահարել է պետք, ու դրանում կարևոր դիրք ունի հենց գնման գործընթացը», - նշեց Բագրատյանը: