21/02/2020 13:05
Թուրքիայից հայտարարել են, որ Անկարան և Մոսկվան խնդիրներ չունեն Իդլիբի հարցում
Անկարան և Մոսկվան Իդլիբում տիրող իրավիճակի հետ կապված որևէ խնդիր չունեն, հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:
Ըստ Աքարի՝ Իդլիբում թուրքական զորքերի հակառակորդները Սիրիայի կառավարական ուժերն են: Նա նշել է, որ Անկարան կշարունակի բանակցությունները Մոսկվայի հետ:
«Կարող են լինել տարբեր պայմաններ. վատ եղանակ, տարբեր հանգամանքներ, բայց ընդհանուր առմամբ, Սոչիի համաձայնագիրը վերցվում է որպես հիմքը. այն պետք է իրականացվի: Մենք Ռուսաստանի հետ խնդիր չունենք, մեր նպատակը (սիրիական - խմբ.) ռեժիմն է» - ասել է նախարարը CNN Turk- ի եթերում:
Ըստ Աքարի, Անկարան և Մոսկվան լավ շփումներ են հաստատել: