21/02/2020 14:55
Որոշումները պետք է լինեն արդար. նախարարը տեղյակ է Արսեն Ջուլֆալակյանի շուրջ տեղի ունեցող զարգացումների մասին (Տեսանյութ)
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն իրատեսական է համարում, որ մինչև 2050 թվականը Հայաստանը կունենա օլիմպիական 25 ոսկե մեդալ։
«Եթե հաշվի առնենք, որ մեկ օլիմպիական ոսկու հետ կապված արդեն գործընթացներ կան, արդեն՝ 24։ Իրականում, այո՛, պետք է մեծ աշխատանք տանենք այդ ուղղությամբ», - լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Անդրադառնալով Արսեն Ջուլֆալակյանի երեկվա հայտարարությանը, նախարարն ասաց, որ տեղյակ է իրավիճակին ու կարծում է՝ ֆեդերացիայի ու թիմի ներսում հարցը պետք է լուծում գտնի։
«Մարզչական որոշումներ պետք է կայացվեն ու այդ որոշումները պետք է լինեն արդար։ Մարզիչները, սովորաբար, որոշումներ են կայացնում, հետո դրա համար պատասխանատվություն կրում ըստ արդյունքների, որոնք ունենում են», - ասաց Արայիկ Հարությունյանը։
Արսեն Ջուլֆալակյանը, հիշեցնենք, երեկ հայտարարել է, որ իր նկատմամբ տեղի է ունենում ապօրինություն. նա ակնկալում է արդարության համար պայքարող մարդկանց աջակցությունը։