22/02/2020 16:07
Իտալիայի քաղաքներից մեկը «փակվել է» կորոնավիրուսի հաստատված 6 դեպքերից հետո
Իտալիայում կորոնավիրուսի 6 հաստատված դեպքերից հետո հինգ օրով փակվել են երկրի Լոմբարդիա շրջանում գտնվող փոքր քաղաքի դպրոցները, գրասենյակները և բարերը։
Միլանից 60 կմ հեռավորության վրա գտնվող, 15 000 բնակչություն ունեցող Կոդոնո քաղաքում վեց մարդու մոտ հաստատվել է վիրուսը։
Նրանցից երեքը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, մնացած երեքը սպասում են հաջորդ հետազոտության։
Քաղաքապետ Ֆրանչեսկո Պասսերինին հանձնարարել է անհապաղ փակել դպրոցները, խանութները, զվարճանքի վայրերը։
Հատուկ ռեժիմը կգործի 48 ժամից մինչև 5 օր։ Տեղի իշխանությունները խորհուրդ են տվել բնակիչներին մնալ տանը։
Լոմբարդիայում հաստատված վեց դեպքերի հետ միասին Իտալիայում հաստատված կորոնավիրուսի դեպքերի թիվը հասնում է 9։