22/02/2020 11:42
Սպիտակ տունը խնդրել է կազմել Թրամփի հակառակորդների ցուցակը
Սպիտակ տան կադրերի վարչության նոր ղեկավար Ջոնի Մաքենթին աշխատակիցներին հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի հակառակորդներն այլևս չեն ներկայացվելու պաշտոնի բարձրացման համար այլ գերատեսչություններում, հայտնում է «Axios»-ը՝ հղում անելով աղբյուրներին:
Նրա խոսքով՝ հինգշաբթի Մաքենթին հավաքել է դաշնային գերատեսչությունների ներկայացուցիչներին, որտեղ նա նրանց խնդրել է ցույց տալ Կառավարության կառույցներում նշանակված անձանց, որոնք դեմ են Թրամփին:
Հիմնական փոփոխություններն, ըստ Մաքենթիի, կհետևեն 2020թ.-ի նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին։