22/02/2020 10:12
«Հրապարակ». Բակո Սահակյանը գրասենյակ է ձևավորում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Բակո Սահակյանը պաշտոնավարման եզրափակիչ փուլում է, կմնա՞ նա Արցախում, թե՞, ինչպես մնացյալ նախագահները` Ռոբերտ Քոչարյան, Արկադի Ղուկասյան, կտեղափոխվի Հայաստան, գուցե անգամ՝ Ռուսաստան, որտեղ տուն ունի․ հարցրինք Արցախի նախագահին մոտ կանգնած աղբյուրին։
«Բակո Սահակիչը մնալու է Արցախում, ազատ օրերին իր ապագա գրասենյակն է ձևավորում»: Ինչի՞ համար։ «Աշխատում է հիմնադրամ ստեղծելու ուղղությամբ, որի նպատակն Արցախին վերաբերող ծրագրերի իրականացումն է` հիմնականում անվտանգության բարձրացման ուղղությամբ»:
Ովքե՞ր են լինելու դոնորները։ «Տարբեր երկրներից»:
Իսկ եթե այնպես ստացվի, որ Արցախում ևս իդենտիկ զարգացումներ լինեն, և «նախկինների» նկատմամբ նույն անհանդուրժողականությունը դրսևորվի, ինչպես Հայաստանում է, ի՞նչ եք անելու։
«Ովքե՞ր պետք է անհանդուրժողականություն դրսևորեն, «նախկին» նախագահի կողմից նշանակված նախկին վարչապետե՞րը»: Այո՛, որովհետև նրանք այլևս «նոր կյանք են սկսել»։ «Ֆավորիտները երկուսն են, երկուսն էլ Բակո Սահակյանի կառավարության անդամ են եղել կամ` են»:
Նկատի ունե՞ք Արայիկ Հարությունյանին և Մասիս Մայիլյանին, իսկ Վիտալի Բալասանյա՞նը, ՀՅԴ-ից Դավիթ Իշխանյա՞նը։
«ՀՅԴ-ն ու Դավիթ Իշխանյանը պատգամավորական ֆրակցիայի ներկայացուցիչներ են, քաղաքական ուժ են, որ եղել են Բակո Սահակյանի հենարանը»»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: