22/02/2020 12:35
Մակրոնը հայտարարել է, որ հակամարտությունն Իդլիբում Եվրոպային սպառնում է միգրացիոն նոր ճգնաժամով
Ֆրանսիան և Գերմանիան պնդում են՝ Իդլիբում անհրաժեշտ է անհապաղ զինադադար հաստատել և վերսկսել քաղաքական գործընթացը: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ լքելով ԵՄ բյուջեի վերաբերյալ չհաջողված գագաթնաժողովը:
Նա նաև մտահոգություն է հայտնել, որ մարտերի ընթացքում Եվրոպան կկանգնի միգրացիոն նոր ճգնաժամի առաջ, նա փախստականների հնարավոր թիվը գնահատել է 2 միլիոն:
«Իրավիճակը ծայրահեղ վտանգավոր է. երեկ ևս երկու թուրք զինվոր է զոհվել, այսինքն՝ հարձակման սկզբից նրանց թիվը տասնյակ է: Դա կարող է հանգեցնել անվերահսկելի ռազմական էսկալացիայի», - հայտարարել է նա: