22/02/2020 12:15
Ռազմական գործողության ընթացքում Նիգերում ոչնչացվել է 120 ահաբեկիչ
Նիգերի և Ֆրանսիայի զինված ուժերը Նիգերի հարավ-արևմուտքում համատեղ ռազմական գործողության ընթացքում, որը սկսվել է փետրվարի 1-ին, ոչնչացրել են 120 ահաբեկչի, հայտնում է «France Presse»-ը՝ հղում անելով Նիգերի պաշտպանության նախարարությանը:
Համաձայն Պաշտպանության նախարարության տվյալների՝ մինչև փետրվարի 20-ը Նիգերի և Ֆրանսիայի զինված ուժերին հաջողվել է «վնասազերծել 120 ահաբեկչի» Թիլաբերի շրջանում ՝ Մալիի և Բուրկինա Ֆասոյի հետ սահմանի մոտակայքում ռազմական գործողությունների ընթացքում:
Նաև զինված ուժերը առգրավել են պայթուցիկներ ստեղծելու սարքեր և մի քանի տրանսպորտային միջոցներ: Զորքերի շրջանում կորուստներ չեն գրանցվել: