24/02/2020 13:19
10 մլն դրամի դիմաց 1 ամիս ծառայելու նախագիծը կքննարկվի ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում
«Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած «Արագացված ընթացակարգով զինվորական ծառայության մասին» օրենքի նախագիծն այս շաբաթ կքննարկվի ԱԺ պաշտանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողվի նիստում՝ հաջորդ շաբաթ մեկնարկող քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկվելու համար:
Հիշեցնենք, որ Սարգսյանը հանդես է եկել «Արագացված ընթացակարգով զինվորական ծառայության մասին», «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերով, որով առաջարկվում է վճարել 10 մլն դրամ ու ծառայել մեկ ամիս:
Նախագիծը հանձնաժողովի նիստում դեռևս պիտի քննարկվեր տարեվերջին՝ դեկտեմբերի 26-ին՝ Ազգային ժողովի յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկվելու համար, մինչդեռ Հայկ Սարգսյանը ներկա չէր հանձնաժողովի նիստին և հարցի քննարկումը հետաձգվել էր:
Ավելի վաղ ՀՀ ԱԺ պետաիրավական փորձաքննության բաժինը եզրակացություն էր հրապարակել պատգամավորի ներկայացրած օրենքների նախագծերի վերաբերյալ՝ նշելով, որ որ նախագծի կարգավորումներից հասկանալի չէ, թե որն է արագացված ընթացակարգով զինվորական ծառայության ներգրավվելու հիմքը: