24/02/2020 12:57
Իրանում Հայաստանի դեսպանություն է դիմել ՀՀ 35 քաղաքացի
Իրանում Հայաստանի դեսպանություն է դիմել ՀՀ 35 քաղաքացի, այդ թվում նաև երկքաղաքացիներ՝ տեղեկատվական աջակցություն ստանալու նպատակով, Aysor.am-ին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից:
Դեսպանությունը մշտական կապի մեջ է ՀՀ քաղաքացիների հետ և ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ քայլերը ՀՀ քաղաքացիների կողմից բարձրացվող հարցերի արագ հասցեագրման ուղղությամբ։
Հիշեցնենք, որ Իրանում ՀՀ դեսպանությունը ողջ անձնակազմով շարունակում է իր բնականոն գործունեությունն իր գործառույթների ողջ ծավալով, այդ թվում՝ շուրջօրյա ծառայություն մատուցելով ՀՀ քաղաքացիներին և ձեռնարկելով բոլոր հնարավոր քայլերը խնդիրների լուծման ուղղությամբ: