24/02/2020 14:45
Ավստրիան դադարեցրել է Իտալիայի հետ երկաթուղային հաղորդակցությունը՝ կորոնավիրուսի պատճառով
«Ավստրիական դաշնային երկաթուղիներ» ընկերությունը կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով դադարեցրել է Ավստրիայի և Իտալիայի միջև մարդատար գնացքների երթևեկությունը՝ Բրեներ սահմանային ալպյան լեռնանցքով: Այս մասին նշված է Twitter-ում հրապարակված ավստրիական ընկերության հայտարարության մեջ:
«Ներկայումս Բրեներով գնացքների երթևեկութունն անհնար է: Պատճառը պաշտոնական արգելքն է», - նշված է ընկերության հայտարարության մեջ:
Արգելքը տարածվում է Ավստրիայի և Իտալիայի միջև հեռագնա և միջքաղաքային գնացքների երթևեկության վրա՝ մինչև սանիտարական իշխանությունների հետագա կարգադրությունը: Կիրակի երեկոյան Ավստրիա-Իտալիա սահմանը հատել չկարողացած գնացքների թվում է «Նիս-Մոսկվա» ճեպընթացը, հայտնել է Մամուլի ավստրիական գործակալությունը:
Կիրակի Ավստրիան արգելել էր Իտալիայից գնացքի երթևեկությունը՝ կասկածելով, որ երկու ուղևոր կարող են վարակված լինել նոր կորոնավիրուսով: Արդյունքում Գերմանիայի երկու քաղաքացի հոսպիտալացվել է բարձր ջերմությամբ: Նոր կորոնավիրուսի ստուգման նրանց անալիզները բացասական էին: Մնացյալ ուղևորները կարողացել են վագոններից դուրս գալ և հետագա կարգադրության են սպասում կայարանում: Ավստրիական երկաթուղիների օպերատորը խոստացել է Ավստրիայի և Գերմանիայի քաղաքացի ուղևորներին ապահովել սնունդով և ըմպելիքներով:
Իտալիայում ամեն օր աճում է կորոնավիրուսով վարակվածների թիվ: Այնտեղ արդեն գրանցվել է մահվան 4 դեպք: