24/02/2020 10:23
Ադրբեջանից հաղորդում են երկրում կորոնավիրուսով վարակվածների բացակայության մասին
Ադրբեջանի Առողջապահության նախարարությունը հայտնում է երկրում կորոնավիրուսի կասկածով հոսպիտալացվածների բացակայության մասին:
Կիրակի սոցիալական ցանցերում աուդիո ձայնագրություն էր շրջանառվում՝ Բաքվի Կենտրոնական կլինիկական հիվանդանոցում կորոնավիրուսով վարակված մարդկանց ենթադրաբար տեղափոխելու մասին:
Առողջապահության նախարարությունը և առողջության պարտադիր ապահովագրության պետական գործակալությունը կոչ են անում քաղաքացիներին հավատալ միայն պաշտոնական տեղեկատվությանը: