24/02/2020 17:32
Ջորջիո Արմանին ժամանակավորապես փակել է Իտալիայում իր գործարաններն ու գրասենյակները
Իտալացի դիզայներ և գործարար Ջորջիո Արմանին մեկ շաբաթով փակել է Միլանում իր գրասենյակները, նաև դադարեցրել է աշխատանքները Լոմբարդիայի, Էմիլիա-Ռոմանիայի, Վենետոյի, Տրենտինո-Ալտո Ադիջեի և Պիեմոնտի գործարաններում՝ Իտալիայում կորոնավիրուսի տարածման պատճառով: Այս մասին հաղորդել է «ANSA»-ն:
AP-ի տվյալներով՝ դիզայները նաև ցանկացել է, որ փետրվարի 23-ին Միլանում անցկացվող «Fashion Week»-ի շրջանակներում իր ցուցադրությունն անցկացվի դռնփակ․ միջոցառմանը հյուրեր չեն եղել: