24/02/2020 16:11
Մենք կառուցողական ենք մեր տրամաբանության մեջ. Արսեն Խառատյան (Տեսանյութ)
«Մենք հասանելի դարձրեցինք, որ կառուցողական ենք, բայց կառուցողական ենք մեր տրամաբանության մեջ», - այս մասին «Առաջին հայացքից» հաղորդման ընթացքում վերլուծելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ղարաբաղյան կարգավորման համար առաջարկած նոր մոտեցումը` ասել է «Ալիք մեդիա»-ի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանը:
«Մենք առաջարկում ենք կոնկրետ տրամաբանություն, որով պատրաստվում ենք առաջ շարժվել: Միջնորդ երկրները չէ, որ մեզ պիտի պարտադիր ծրագրեր բերեն: Օրինակ` այդպիսի մտայնություն էլ կա, որ խաղաղության գործընթացը պիտի միջնորդների կողմից լինի` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների: Միշտ չէ, որ այդպես է եղել, և մենք կարող ենք ինքներս առաջարկել որոշակի լուծումներ, կարող ենք համատեղ լուծումներ առաջարկել: Հիմա, այս պարագայում Հայաստանն առաջարկել է իր դիրքից լուծում ու կարծես թե, Արցախի իշխանություններն էլ դրան դեմ չեն, համենայնդեպս, դրան դեմ հանդես չեն եկել: Այսինքն` այս տեսանկյունից որոշակի ճեղքում պետք է նկատել բանակցային գործընթացում», - ասել է նա:
Խառատյանը նաև ավելացրել է, որ հաջորդ փուլերում, եթե լինեն այս տիպի երկխոսություններ, մեզ համար առավել կարևոր է, որ իսկապես միմյանց հետ խոսենք, ոչ թե՝ արտաքին ականջի:
Մանրամասները` տեսանյութում։