24/02/2020 16:25
Առողջապահության նախարարությունը գործընթաց է տանում դիմակների լրացուցիչ քանակ ձեռք բերելու համար. Արտավազդ Վանյան
ՀՀ առողջապահության նախարարությունը որոշակի քանակի դիմակներ ունի, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը։
«Եթե չեմ սխալվում, մոտ 160 հազար հատ նորից ձեռք է բերվել և հիմա գործընթաց է տարվում դիմակների լրացուցիչ քանակ ձեռք բերելու համար», - ասաց նա։
Վանյանը նշեց՝ դեղատներում դիմակների պակասը ոչ միայն Հայստանում է, այլև մի շարք երկրներում։
«Այսօր ՏՄՊՊՀ-ն էլ է հայտարարություն արել ու դիմել տնտեսվարողներին, որ պետք չէ գները բարձրացնել, այս խնդիրը քննարկվում է հիմա համապատասխան ստորաբաժանումների կողմից», - ասաց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենը։