24/02/2020 18:07
Մեծ Բրիտանիան պատրաստվում է դիտարկել Ասանժին ԱՄՆ արտահանձնելու հայտը
Բրիտանական դատարանը փետրվարի 24-ին դատական նիստ է անցկացնելու Միացյալ Նահանգների խնդրանքով, որում որոշում կկայացնի «WikiLeaks»-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին արտահանձնելու վերաբերյալ՝ ԱՄՆ-ի գաղտնի փաստաթղթերի ցանցի արտահոսքից գրեթե մեկ տասնամյակ անց, հայտնում է «Reuters»-ը:
Հատկանշական է, որ ԱՄՆ-ն 18 քրեական գործ է հարուցել Ասանժի նկատմամբ:
Ըստ մեղադրյալի փաստաբան Ջենիֆեր Ռոբինսոնի՝ Ասանժն ընդամենը ցույց է տվել աշխարհին, ինչպես էր Միացյալ Նահանգները պատերազմում Իրաքում և Աֆղանստանում:
«Մենք խոսում ենք ... պատերազմական հանցագործությունների ապացույցների մասին ... Դրանք հիանալի օրինակ են այն մարդկանց համար, ովքեր ձգտում են կառավարությանը պատասխանատվության ենթարկել իշխանությունների չարաշահման համար», - ավելացրել է Ռոբինսոնը: