24/02/2020 12:24
Հաիթիի իշխանությունները բանակի և ոստիկանության միջև բախումներից հետո չեղարկել են կառնավալը
Հաիթիի կառավարությունը հայտնել է, որ ցուցարար ոստիկանների և բանակի ստորաբաժանումների միջև տեղի ունեցած արյունալի բախումներից հետո Պորտ-օ-Պրենս քաղաքում նախատեսված կառնավալը չեղյալ է հայտարարվել՝ արյունահեղությունից խուսափելու համար:
Առնվազն մեկ զինծառայող և մեկ ոստիկան է զոհվել, ևս 9 մարդ վիրավորվել՝ Հաիթիի մայրաքաղաքի Նախագահական պալատի մերձակայքում հրաձգության արդյունքում:
Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների, զինված առճակատումը սկսվել է Մարսովիի դաշտավայրի տարածքում գտնվող բանակի շտաբի վրա անհայտ անձանց կողմից գրոհով, եղել են շենքը հրդեհելու փորձեր: Դրանից հետո, օրվա ընթացքում, այս շրջանում քաղաքացիական և ոստիկանական համազգեստով մարդկանց և զինծառայողների միջև փոխհրաձգությունները չեն դադարել: